Արթուր Շահինյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բուդապեշտում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ է մտել 87 կգ քաշային կարգի մեր ըմբիշ Արթուր Շահինյանը: Սփոփիչ գոտեմարտերում հաղթելուց հետո հայ ըմբիշը երրորդ տեղի համար մրցեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովի հետ:
Շահինյանը փայլուն գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց մրցակցին 6;1 հաշվով:
Գոտեմարտի վերջում Աբասովն այլևս չէր պայքարում` սկսելով արտասվել զայրույթից:
Արթուր Շահինյանը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և այս մրցաշարում մեր հավաքականի համար վաստակում է երկրորդ մեդալը, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/10/27/shahinyna/924447]Armsport.am[/url]-ը: