211652_close_icon
views-count3766 դիտում article-date 21:07 21-04-2016

Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը մրցահարթակ էին դուրս եկել Հովհաննես Դավթյանը, Գարիկ Հարությունյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) և Ժաննա Ստանկևիչը (52 կգ): 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց ավստրիացի մարզիկին, այնուհետև առավելության հասավ չեխ Պավել Պետրիկովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց իտալացի Էլիոս Մանզիին: Սփոփիչ գոտեամարտում հայ ձյուդոյիստը հաղթեց հոլանդացի Ժերոեն Մուրենին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում պարտության մատնեց թուրք Բեքիր Օսլուին: Նույն քաշային կարգում հանդես եկող Գարիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր թուրք Բեքիր Օսլուին: 66 կգ քաշային Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում պարտության մատնեց ադրբեջանցի Թարլան Քարիմովին, սակայն հաջորդ գոտեմարտում զիջեց բելառուս Դմիտրի Շերշանին և լքեց պայքարը: 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը պարտվեց առաջին գոտեմարտում: Ապրիլի 22-ին մրցագորգ դուրս կգան Արսեն Ղազարյանը (73 կգ) և Անդրանիկ Չափարյանը, Ռաֆայել Դավթյանը (81 կգ), հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր