211652_close_icon
views-count382 դիտում article-date 22:41 24-10-2026

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.233 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։

«Այսօր ավելի վաղ նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյաննը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։

Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ԱԱ-ի հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր