211652_close_icon
views-count5079 դիտում article-date 19:09 23-10-2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Էրեբունի վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արման Աբրահամյանին: Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի ղեկավարի նախկին պաշտոնակատար Էդգար Մկրտչյանին և աշխատակազմին` կատարված աշխատանքի համար, Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ իր կողմից միշտ գնահատվում է այն ամենը ինչ արվել է Երևանի զարգացման ու մայրաքաղաքի բնակիչների համար: «Գիտեմ, որ մեծ աշխատանքներ արվել են, գիտեմ, որ հոգատար եք եղել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների նկատմամբ, ինչն անչափ կարևորում եմ: Մեր մայրաքաղաքն ունի 2800-ամյա պատմություն և մենք, ապրելով Երևանում ու աշխատելով միասին Երևանի համար, պետք է ապացուցենք մեր քաղաքի բնակիչներին, որ այդ պատմությունը շարունակվելու է՝ գրանցելով նոր ձեռքբերումներ»: Շնորհավորելով Արման Աբրահամյանին Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ` Հայկ Մարությանը համոզմունք է հայտնել, որ նա աշխատակազմի հետ միասին կանի հնարավորը, որպեսզի վարչական շրջանը շարունակի զարգանալ: «Պարոն Աբրահամյանը Երևանը սիրող, շատ պատասխանատու, բնակիչների խնդիրներն իմացող անձնավորություն է և, բնականաբար, գիտի, թե ինչպես է պետք լուծել այդ խնդիրները: Կխնդրեմ ձեր աջակցությունը Արման Աբրահամյանին՝ աշխատանքի մեջ, որպեսզի վարչական շրջանը, պահպանելով այն, ինչին հասել է, գնա առաջ և զարգանա»,-ընդգծել է Հայկ Մարությանը: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր