211652_close_icon
views-count3241 դիտում article-date 18:40 23-10-2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Կենտրոն վարչական շրջան և աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վիկտոր Մնացականյանին: Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արա Սադոյանին և աշխատակիցներին՝ մայրաքաղաքում ու հատկապես Կենտրոն վարչական շրջանում կատարած աշխատանքի համար և նկատել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս լուծումներ կտրվեն բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին: «Վիկտոր Մնացականյանը Երևանը սիրող, նպատակասլաց ու ազնիվ մարդ է: Ունի շատ հետաքրքիր ծրագրեր ինչպես Կենտրոն վարչական շրջանի, այնպես էլ Երևանի հետ կապված: Եվ, որ ամենակարևորն է, գիտի լսել մեր երևանցիներին, կարողանում է հասկանալ խնդիրներն ու լուծումներ տալ դրանց»,- նշել է Հայկ Մարությանն ու շնորհավորելով Վիկտոր Մնացականյանին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել է հաջողություններ աշխատանքում: «Ես գնահատող մարդ եմ և դրական եմ գնահատում իրականցված բոլոր ծրագրերը: Ինձ համար ամենակարևորը, որ գոհ լինեն մեր բնակիչները և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երևանցիների կողմից բարձրացված որևէ խնդիր անպատասխան չմնա»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր