Օլիմպիադա-2018. Հայաստանի կանանց հավաքականը հերթական հաղթանակից հետո 2-րդն է
Բաթումիում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/03/1106736/]9-րդ տուրում[/url] Հայաստանի կանանց հավաքականը հանդիպեց Իրանի հավաքականի հետ և հաղթեց 3:1 հաշվով:
Իրենց պարտիաները հաղթանակներով ավարտեցին Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղացին:
Այս հաղթանակից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 15 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
Առաջին տեղում Չինաստանի հավաքականն է` 16 միավոր: