Օլիմպիադա-2018. Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է հիացնել և զարմացնել
Բաթումիում ավարտվելէ շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրը:
Մինչ մենք ուշադրությամբ հետևում ենք Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցելույթներին, այդ ընթացքում փայլուն է հանդես գալիս Հայաստանի կանանց հավաքականը, որի գրանցած արդյունքները պարզապես զարմացնում են:
Այսօր՝ 6-րդ տուրում մեր աղջիկները 3:1 հաշվով հաղթեցին Ռուսաստանի շատ ուժեղ հավաքականին:
Մեր թիմի կազմում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդրա Գորյաչկինային, իսկ Սիրանուշ Ղուկասյանը առավելության հասավ Նատալիա Պոգոնինայի նկատմամբ:
Եվ ահա, տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 11 միավոր և միացավ առաջատարներին՝ ԱՄՆ-ի ու Վրաստանի հավաքականներին: