Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին և դարձավ միանձնյա առաջատար
Բաթումիում ընթանում է Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրը:
Տուրի կենտրոնական մրցամարտում Հայաստանի կանանց հավաքականը դժվարին պայքարում հաղթեց ԱՄՆ-ի հավաքականին՝ 2.5:1.5 հաշվով:
Սպիտակներով խաղացող Էլինա Դանիելյանը հաղթեց Աննա Զատոնսկիին, իսկ Աննա Սարգսյանը ուժեղ գտնվեց Սաբիան Ֆրանցեսկա-Ֆոյսիորից:
Սև խաղաքարերով հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Իրինա Կրոիշի հետ: Մարիա Կուրսովան էլ պարտություն կրեց Յու Ջենիֆերից:
Այս հաղթանակից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 13 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար: