211652_close_icon
views-count58638 դիտում article-date 12:56 04-04-2024

Հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարող հետախուզվողին Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերեցին Ռանչպար գյուղում, ով փորձում էր իբրև հողի մշակ մոլորեցնել ոստիկաններին, բայց ընկավ ոստիկաների քաղհանի տակ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ՝ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի), ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ (բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ) հսկայածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 2023 թվականի նոյեմբերի 15-ից սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք կրելու համար հետախուզման մեջ գտնվող Արմավիրի մարզի բնակիչ Քյարամ ֆարիզյանը գտնվում է Արարատի մարզի գյուղերից մեկի դաշտերում:

Ոստիկանները կարճ ժամանակում ժամանում են Ռանչպար գյուղ, ու մի քանի դաշտամիջյան ճանապարհներում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերում են հետախուզվող Ք. Ֆարիզյանին ու տեղափոխում ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան ոստիկանության Վաղարշապատի բաժնից ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Ամավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից էլ տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երբ ոստիկանները հայտնաբերել են նրան, փորձել է ոստիկաններին մոլորեցնել, ասելով՝ «մեր դաշտերում եկել եմ գյուղատնտեսական աշխատանքներ, վարուցանք անելու», սակայն դա նրան չի հաջողվել ու ոստիկանները հենց նրան են «քաղհան արել» ու տեղափոխել ոստիկանություն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի), ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի  գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներով բացահայտել էին առանձնապես ծանր հանցագործություն, որի ժամանակ հնչել էին կրակոցներ ու եղել էր վիրավոր: 

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նոյեմբերի 5-ին, ժամը 16:00-ի սահմաններում Ապագա գյուղի հարակից տարածքում Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Զավեն Մ.-ն, նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Մ.-ն  «մի կաթիլ մեղրի» պատմություն հիշեցնող ճանապարհը չզիճելու հարցի շուրջ վիճաբանել էին Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Խոդեդա Ֆ.-ի հետ, վերջինս եղել էր Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Վիճաբանության ժամանակ փոխադարձ հնչեցրել էին հայհոյանքներ և միմյանց միջև տեղի էր ունեցել քաշքշոց: Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել էին, որ այդ ամենին ներկա էին եղել Mercedes-ի ուղևորներ Խոդեդա Ֆ.-ի՝ Արարատի մարզի բնակիչ 55-ամյա կինը և կնոջ քույրը: 

Վիճաբանություն-քաշքշոցից հետո նշված անձինք հեռացել էին ու Խոդեդա Ֆ.-ն կատարվածի մասին պատմել էր իր որդիներ, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Ռուստամ Ֆ.-ին, 29-ամյա Քյարամ Ֆ.-ին, ովքեր նախապես պայմանավորվել էին և նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, եկել էին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածք, որտեղ կամրջի հարևանությամբ հանդիպել էին Զավեն Մ.-ին, Գևորգ Մ.-ին, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Հ.-ին և վերջինիս ընկերների հետ: Սկսվել էր վիճաբանություն, որի ժամանակ Քյարամ Ֆ.-ն իր մոտ եղած ինքնաձիքով կրակահերթ էր արձակել Դավիթ Հ.-ի կողմից վարվող Opel մակնիշի ավտոմեքենայի և հավաքված մարդկանց ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով Դավիթ Հ.-ն ստացել էր հրազենային վնասվածք ոտքի հատվածում, իսկ մյուսները դիմել էին փախուստի: 

Ոստիկանության Արմավիրի մարզային վաչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների գրագետ, ճիշտ ու հսկայածավալ աշխատանքների արդյունքում  Ապագա գյուղում ժողովրդին հայտնի «Նասոսնի» կոչվող հատվածում հայտնաբերել էին Դավիթ Հ.-ի կողմից վարած Opel  մակնիշի ավտոմեքենան , որի վրա առկա էին բազմաթիվ կրակոցի հետքեր: 

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չէինք հայտնել:

Ահազանգով դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քնիիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: 

Ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Տեղում աշխատել էր նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետները: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր