slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս. Նիկոլ Փաշինյան
211652_close_icon

Կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս. Նիկոլ Փաշինյան

views-count4041 դիտում article-date 13:08 20-07-2018
Թոշակների, աշխատավարձերի բարձրացման հարցը դրված է ՀՀ կառավարության առջև: Այս մասին քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երբ ասում ենք ներառական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար, դա նշանակում է ապահովել մաքսիմալ դաշտ տնտեսական բնագավառում, կարողանանք ժողովրդին հասանելիք գումարները գանձել, ավելացնել պետական եկամուտները: Պետական եկամուտներն էլ ավելացնելով՝ դրանք ծախսենք պետական նպատակների համար, որի մեջ մտնում են կենսաթոշակները, աշխատավարձերը, անվտանգությունը և այլն: Ինչպես տեսնում եք, ամեն օր բացահայտումներ են լինում, գումարներ են գեներացվում: Կարևոր է ամփոփենք մի փուլ, և կայացնենք այնպիսի որոշում, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացնել»,-նշեց վարչապետը։ Նրա խոսքով՝ Հայաստանի պետական պարտքը հատում է օրենքով նախատեսված վերին սանդղակը, և ինքը չի կարծում, որ վարկերի անարդյունավետ ծախսման պատմությունը թողած, պետք է նոր վարկեր ներգրավվել: «Այս փուլի ամենակարևոր գործողությունն ախտորոշումն է, հասկանանք թե ինչ վիճակում է մեր երկիրը: Ես իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս մտածել, որ երկում վիճակը կարող էր լիներ այնպիսին, ինչպիսին այսօր է: Այն է՝ թալանի վիճակը լիներ մեր բոլորի երևակայության սահմանից անդին: Սա պետք է արձանագրենք: Այսօր Հայաստանում կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարն այնպիսի ծավալների է հասել, որ ընդգրկում է ավելի մեծ թվով մարդկանց, այնպիսի մարդկանց շահերին է անդրադառնում, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը: Ես հայտարարել եմ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամի հանդիպելիս, ես կատակ չեմ արել: Ասել եմ ամենայն լրջությամբ»,-հավելեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր