21558 դիտում
16:45 05-07-2018
Գերմանիայում բնակվող հայտնի մայրիկ Մերի Սարիկյանը կհրատարակի իր առաջին գիրքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գերմանիայում բնակվող մայրիկ Մերի Սարիկյանը դստեր հետ այժմ Հայաստանում է։ Համացանցում "Emily and Mommy" անվամբ հայտնի մայրիկն ու դուստրը պատրաստվում են իրենց առաջին շնորհանդեսին։
Մեր հայրենակիցը, 2017-ին Գերմանիայում մասնակցելով Մանհայմի «Ծնողների դպրոց»-ի մրցույթին, ստացել է «Մայրիկի լավագույն օրակարգը» մրցանակը, որից հետո հնարավորություն է ստացել իրականացնելու Baby-life-balance սեմինարների շարքը՝ նախատեսված մայրերի եւ երեխաների
համար:
Մասնագիտությամբ իրավաբան Մերին ակտիվ մայր է, ամուսնու հետ միշտ ճամփորդում են բալիկի հետ՝ Դոմինիկյան Հանրապետությունից մինչեւ Նյու-Յորք։ Ցանկացած աշխատանք կատարում է երեխայի հետ, բլոգ է վարում մայր-երեխա փոխհարաբերությունների մասին, նաեւ պատրաստվում է աշնանը փոքրիկների խնամքի մասին գիրք թողարկել:
Նրա փոխանցմամբ՝ գրքի գաղափարը հասունացել է մայրանալուց հետո. «Աղջկաս լույս աշխարհ գալուց հետո ամբողջ կյանքս կենտրոնացավ մեկ թեմայի վրա՝ երեխայի խնամք, նոր հոգսեր, պարտականություններ, ընտանեկան նոր կյանք։ Իմ առջև ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը գտնելն այդքան էլ հեշտ չէր։ Սկսեցի ուսումնասիրել տարբեր գրքեր, հաճախել «Մայրիկների դպրոց», և ժամանակի հետ զգացի, որ գիտելիքների բավական մեծ պաշար եմ հավաքել։ Նաեւ հասկացա՝ իրական կյանքում միշտ չէ, որ տեսական գիտելիքները սպասված արդյունքն են ունենում։ Սկսեցի միախառնել գիտելիքներսմայրական զգացողություններիս հետ և փորձեցի գտնել ոսկե միջինն ամեն հարցում, և կարծես, ինձ մոտ այնքան էլ վատ չէր ստացվում պահել կին/մայր/արտաքին աշխարհ կապերի միջև հավասարակշռությունը»։
Մեկ տարի առաջ Երևանում կայացել է Մերիի բարեգործական սեմինարը մայրերի համար. «Միջոցառումը տեղի ունեցավ լեփ-լեցուն դահլիճում, և քանի որ տեղերը սահմանափակ էին, իսկ ցանկացողները շատ, ցավոք, ոչ բոլորին հաջողվեց մասնակցել, ինչը շարժառիթ դարձավ նորանոր ծրագրերի մշակման համար։ Սկսեցի ակտիվորեն վարել իմ ինստագրամյան «մայրիկ բլոգը», որը սկսել էի դեռևս 2016թվականի սկզբին։ Երկու տարվա ընթացքում բլոգում անդրադարձել եմ մայրիկներին հուզող բազմաթիվ հարցերի, ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ երեխայի ծնունդից հետ՝ ստեղծելով մայրիկների իսկական ակումբ։ Պահանջարկից ելնելով՝ ստեղծեցի նաև իմ բլոգը wordpress.com- ում։ Ժամանակի ընթացքում զգացի, որ ինստագրամյան տիրույթը չի բավականացնում ամբողջ ցանկացածս տեղեկատվությունը մայրերի հետ կիսելու համար, և որոշեցի գրել գիրք, որտեղ կներկայացվի ինչպես իմ «օրագիրը» (այսինքն իմ անձնական փորձը), այնպես էլ մասնագիտական տեղեկատվություն։ Ինձ քաջալերեցին նաև ինձ հետևող բազմաթիվ մայրիկների հորդորները»։
Տարբեր մասնագետների հետ համատեղ երկարատև աշխատանքից հետո, Մերին այժմ պատրաստվում է հրատարակել առաջին գիրքը՝ «Մայրիկի օրագիրը», որը կլինի հանրագիտարան բոլոր մայրերի, առհասարակ, կանանց համար. «Գիրքը կարող է հետաքրքրել նույնիսկ հայրիկներին, քանի որ անդրադառնում եմ նաև նրանց նոր պարտականություններին, զգացմունքներին , հնարավոր խնդիրներին և դրանց լուծումներին։ Գիրքն օգտակար է ընդհանուր առմամբ ծնողների համար։ Գրքում անդրադարձել եմ բոլոր թեմաներին, որոնց հետ հնարավոր է առնչվեն կանայք հղիության և ծննդաբերության ընթացքում, ինչպես նաև դրանից հետո մինչև երեխայի տասն ամսականը։ Ինձ հետ աշխատել են նաև իրենց գործում արդեն հմուտ և հայտնի մասնագետներ՝ սննդաբան, գինեկոլոգ, մանկաբարձ (Գերմանիայում աշխատող), մանկաբույժ և մարզիչ։ Գրքում կա նաև հնարավորություն, որպեսզի մայրիկներն էլ նշումներ կատարեն, լուսանկարներ փակցնեն և իրենք էլ պահպանեն իրենց հուշերը այդ քսան ամիսների ընթացքում»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1417 դիտում
17:16 29-11-2021
«Իմ նպատակների քարտեզը». հոգեբան-խորհրդատու և քոուչ Մերի Սարիկյանը ներկայացրել է իր նոր գիրքը
18379 դիտում
15:16 10-02-2018
Լույս տեսավ «Առանց նախապայմանների» գիրքը. շնորհանդեսի բոլոր հյուրերը գիրքը նվեր են ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1656 դիտում
12:53 06-05-2014
Թուրքիայի Մշակույթի նախարարությունը կհրատարակի Սայաթ-Նովայի ստեղծագործությունները
Այս բաժնից
964 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր
826 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ