Թենիսի աշխարհի 3-րդ ռակետ Էնդի Մարեյի շունը շուտով գիրք կհրատարակի. տեսանյութ
2016թ. ամռանը Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում թենիսիստ, աշխարհի 3-րդ ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյի շան՝ Մեգի Մեյհեմի անունից գիրք կհրատարակվի:
Դա պատկերազարդ, մանկական հրատարակություն է լինելու. «Ինչպես խնամել մարդուն. շան ուղեցույց» զարմանալի վերնագրով:
Գիրքը կվաճառվի 14,99 ֆունտ ստերլիգով, իսկ գրքի վաճառքից ստացված միջոցները կծախսվեն բարեգործության և կենդանիների պաշտպանության համար:
Մարեյի կինը՝ Կիմ Սիրսը, շան անունից երկար ժամանակ Թվիտերի էջ է կառավարում: Էջն ունի հազարավոր բաժանորդներ, ինչն էլ գրավել է հրատարակիչների ուշադրությունը, որոնց «դուր է եկել» շան նուրբ հումորն ու խելամտությունը:
Գրքի նախաբանում նշվում է, որ Մեգի Մեյհեմը վարժեցրել է աշխարհի ամենակամակոր մարդկանց և ոչ ոք չի կարող բացատրել մարդկային բնավորության բոլոր նրբությունները, ինչպես այդ շունը: