Թուրքիայի Մշակույթի նախարարությունը կհրատարակի Սայաթ-Նովայի ստեղծագործությունները
Թուրքիայի Մշակույթի նախարարությունը որոշել է մեծանուն հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների երկլեզու (հայերեն, թուրքերեն) ժողովածու հրատարակել, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=5&cur_news=520]Ermenihaber.am[/url] կայքը:
Թուրքական «Սոնդաքիքա» կայքի հավաստմամբ` առաջին անգամ է, որ Թուրքիայում պետական հովանավորությանբ հայալեզու ստեղծագործություն է հրատարակվում: Տեղեկությունների համաձայն` արդեն կա պայմանավորվածություն հայ թարգմանիչների հետ: Ժողովածուի նախապարաստական աշխատանքները կավարտվեն ու գիրքը լույս կտեսնի այս տարվա հունիս ամսին:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=5&cur_news=520]այստեղ[/url]: