211652_close_icon
views-count2207 դիտում article-date 15:57 21-06-2018

Հանձնել է զոհված եղբորը պատկանող զինամթերքը

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 20-ին, ժամը 12.40-ին, 1966 թ. ծնված Վարդան Հ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ, 5.45 մմ տրամաչափի 221 և 7.62 մմ տրամաչափի 15 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են Արցախյան պատերազմի ժամանակ զոհված եղբորը. նրա զոհվելուց հետո նշվածը որպես հիշատակ պահել է իրենց տան հյուրասենյակում՝ եղբոր հիշատակին նվիրված անկյունում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր