211652_close_icon
views-count1635 դիտում article-date 17:06 04-10-2014

Մայրը հանձնել է զոհված որդուն պատկանող զենք-զինամթերքը

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.45-ին, 1935 թ. ծնված Ռոզա Գ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ` 2 դատարկ պահունակով, ինքնաձիգի 4 դատարկ պահունակ, «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 4 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են 1993 թ.-ին ԼՂՀ մարտական գործողությունների ժամանակ զոհված որդուն: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր