Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 24-ին, ժամը 15.30-ին, 1986 թ. ծնված Խաչիկ Հ.-ն կամավոր հանձնել է 1 ինքնաշեն կրակող սարք, հակատանկային արկի 1 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 70 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են զոհված հորը, որոնք ձեռք էր բերել 1988-1989 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ և պահել տանը կից թոնրատանը:
[b]ՀՀ ոստիկանություն[/b]