211652_close_icon
views-count12237 դիտում article-date 14:26 15-06-2018

Ալավերդու Թիվ 6 մանկապարտեզում տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագրով միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 15-ին, Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագրով միջոցառում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդի քաղաքի Թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատությունում տոնական տրամադրություն էր և քանի որ այսօր նաև ՀՀ պետական դրոշի օրն է, մանկապարտեզի սաները միջոցառումը սկսեցին օրհներգով և դրոշը ծածանելով: Միջոցառումն անցավ ջերմ և բարի մթնոլորտում: Երեխաները երգեցին, պարեցին արտասանեցին, իսկ մեծահասակներն էլ հիշեցին իրենց մանկության տարիները և 1 ժամվա ընթացքում կտրվեցին առօրյա հոգսերից: Միջոցառմանը ներկա էին Ալավերդու քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցների տարրական օղակի ուսուցիչներ, ինչպես նաև երեխաների ծնողներ, տատիկներ, պապիկներ, հարազատներ: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+

Նմանատիպ նյութեր