Վանաձորի Թիվ 35 մանկապարտեզում տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզին» հանդեսը. հանդիսատեսը ոգևորվել էր երեխաների կենդանի կատարումներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 23-ին, Վանաձոր քաղաքի թիվ 35 ՆՈՒՀ-ում տեղի ունեցավ մանուկների կողմից կազմակերպված հրաշալի միջոցառում: Միջոցառումը կրում էր «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագիրը:
Մանկապարտեզն ավարտող սաները հանդիսատեսին, որոնց մեջ էին ծնողները, մանկապարտեզի կոլեկտիվն ու հյուրեր, կենդանի կատարմամբ կատարեցին երգեր ասմունք, իսկ հետո էլ հանդիսատեսին զարմացրեցին իրենց պարով:
Երեխաների կատարումը այնքան էր ոգևորել հանդիսատեսին, որ մանկապարտեզի տնօրեն Արմաիդա Աբովյանը երեխաների հետ կատարեց «Խաղաղության» երգը:
Միջոցառմանը ներկա էին նաև Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի վարիչ Լիդա Զարգարյանը, մանկապարտեզների տնօրեններ` Ասյա Հակոբյանը, Անահիտ Փոլադյանը և մակավարժ Արմինե Մարտիրոսյանը:
Ավարտին մանկապարտեզի տնօրեն Ա. Աբովյանը մանկապարտեզն ավարտող սաներին հանձնեց ավարտական վկայակայններ:
Մանուկերի կատարած հանդեսից հետո հանդիսատեսները միաբերան հիշում էին մեծ գրողի՝ Պարույր Սևակի խոսքը, ով ասել էր. «Աշխարհին մանկան մաքրություն է պետք, քանզի աշխարհին մաքրություն է պետք», և մենք որպես երեխաների ծնողներ մեր շնրոհակալանքի խոսքն ենք ուղղում մանկապարտեզի տնօրինությանը, մանկավարժներին ու վստահ ենք՝ նույն ջերմությունն ու հոգատարությունը երեխաները կզգան դպրոցներում:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի