Երևանի թիվ 47 մանկապարտեզում տեղի ունեցավ աշնանը նվիրված հանդես. երեխաները հրաժեշտ տվեցին «Աշուն տատիկին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երևանի թիվ 47 մակնապարտեզում միջին Գ խմբի դաստիարակ Գայանե Մանուչարյանի և տնօրեն Գոհար Աշուղ-Աթոյանի նախաձեռնությամբ միջին Գ խմբի սաները հանդես եկան աշնանային գեղեցիկ միջոցառումով:
Միջոցառմանը ներկա էին մեծ թվով ծնողներ, մանկապարտեզի աշխատողներ և երեխաներ:
Աշնանային տոնահանդեսում երգող, ասմունքող, պարող երեխաները բոլորին պարգևեցին տոնական տրամադրություն:
Ճաշակով և տոնին համահունչ էր զարդարված նաև դահլիճը, իսկ գույնզգույն տերևներով, մրգե հագուստներով երեխաները նմանվում էին հրաշամանուկների:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի