211652_close_icon
views-count63838 դիտում article-date 10:11 15-06-2018

Գյումրիի Եպիսկոպոս Սմբատյանի փողոցի 30-ից ավելի ընտանիքների հույսը ՀՀ տարածքային կառավարման նախարարն է. «Այս անգամ գոնե մեր խնդրանքը ի կատար ածեք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն 30 տարուց ավելի է՝ Գյումրի քաղաքի Եպիսկոպոս Սմբատյան փողոցի 30-ից ավելի ընտանիքներ բազմաթիվ դիմում-խնդրանքներով ներկայացել են Գյումրիի քաղաքապետարանի համապատասխան մարմիններին, որպեսզի իրենց թաղամասին մի քիչ բարի աչքով նայեն չինովնիկները: Երեկ՝ հունիսի 14-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին. «30 տարուց ավելի է՝ ասես ապրենք Քարե դարում: Եղանակը մի փոքր հենց անձրևում է՝ Գյումրիի որոշ փողոցներից անձրևաջրերը գալիս ու լցվում են մեր տները: 1-2 դիտահոր կա, էն էլ չեղածի հաշիվ է. խցանված է ու ջուրը չի քաշում, իսկ ջուրն էլ իր ճամփեն բռնած լցվում է բոլորիս տները: Առանց չափազանցության՝ նկուղներում կարող ենք ձուկ պահել: Գրեթե բոլոր տների հիմքերը խարխլվել են: Երեխաներին քնեցնում ենք խոնավ ու նամշած պատերից ներս՝ ահը սրտներիս, որ հեսա պատերն ու առաստաղը կփլվեն: Ամեն անգամ դիմում ենք , ամեն անգամ նույն պատասխանն են տալիս՝ ֆինանանսեր չկան: էդ ո՞նց հասկանանք, ամենավերջին դասի մեքենաներ կգնեն բյուջեյի հաշվին, ամբաղ- զամբաղ գործուղումներ կկատարեն, մի քանի միլիոն դրամն ի՞նչ է, որ չեն ղմշում մեր խնդիրը լուծեն: Էդքան տարիների ընթացքում ինչքան Գյուրիում քաղաքապետ փոխվեց, հույսով ապրում էինք, որ էս նոր քաղաքապետը մեզ մարդու տեղ կդնի ու մեր վերքին դարման կլինի: Բայց ամեն անգամ համոզվում ենք, որ դրանք միայն իրենց թափանների մասին են մտածում: Ընտրությունների ժամանակ գալիս մի էնպիսի խոստւմներ են տալիս, բայց ընտրությունները երբ ավարտվում են, դառնում են անգլուխ ձիավոր: Հիմա մեր հույսը նոր կառավարությունն է ու քանի որ գիտենք, որ վարչապետը բավականին ծանրաբեռնված է, խնդրանքով դիմում ենք ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, հավատալով, որ գոնե իր գործուն միջամտության շնորհիվ մեզ էլ մարդի տեղ կդնեն Գյումրիի չինովնիկները: Խնդրում ենք նաև, որպեսզի լուծեն փողոցի արտաքին լուսավորման խնդիրը: Թափառող շների մասին էլ չենք ուզում հիշեցնել: Մութն ընկնելուն պես, ոչ կարողանում ենք փողոցով անցնել, ոչ էլ կարողանում ենք թափառող շների դեմն առնենք: Հուսով ենք, որ գոնե այս անգամ փողոցի արտաքին լուսավորման խնդիրը կլուծվի»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ թաղամասի կողքով անցնող գետը, որը ոչ հարիր անուն ունի, իսկ գյումրեցիները այն անվանում են Ալիևի գետ, ամբողջովին պատված է կեղտով, կենցաղային ու շինարարական աղբով ու դրա պատճառով ողջ տարածքում տիրում է գարշահոտություն, իսկ քաղաքային իշխանությունները, ըստ բնակիչների հայտարարության, աղբահանության համար գումարը գանձում են, սակայն աղբը չեն հեռացնում, ինչի պատճառով էլ այն վերածվում է աղբի բուրգի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր