16335 դիտում
16:01 10-03-2015
Վարչական շրջանի ղեկավարն ի կատար ածեց բնակիչների խնդրանքը. խաչմերուկում տեղադրվեցին «լեժաչիե պոլիցեյսկիյե». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 10-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հանձնարարականով Հովնաթան-Բատիկյան փողոցների խաչմերուկում տեղադրվեցին «լեժաչիյե պոլիցեյսկի»-ներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թաղապետարանը ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ բնակիչները տարիներ շարունակ արդարացիորեն բարձրաձայնում են, որ նշված փողոցում որոշ վայ-վարորդներ, իրենց դնելով Շումախերի տեղը, ավտոմեքենաները վարում են մեծ արագությամբ, ինչի հետևանքով գրեթե ամեն շաբաթ նշված փողոցների խաչմերուկում տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոշ դեպքերում էլ տուժում են քաղաքացիները և նշված փողոցի բնակիչերը:
Ճանապարհային ոստիկանությունից էլ խոստացել են, որ վաղը՝ մարտի 11-ին, նշված փողոցում կտեղադրվեն երթևեկությունը կարգավորող նշաններ, քանի որ բնակիչներն ասում էին, որ դեռ ԽՍՀՄ տարիներին նշված փողոցում նշաններ են եղել:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/06/45225/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթան-Բատիկյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել:
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև թիվ 16 փրկարարական ջոկատը՝ Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Պարզվել էր, որ նշված խաչմերուկում բախվել են 24-ամյա Էդգար Մկրտչյանի վարած Ford Explorer մակնիշի 13 ՕԼ 412 համարանիշի և 48-ամյա Սմբաթ Ավետիսյանի վարած Ford Transit մակնիշի 569 ՕV 61 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ford Explorer-ը գլխիվայր շրջվել էր: Վթարի վայր էին ժամանել նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայրի հարևանությամբ բնակվողները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ և դրա պատճառն այն է, որ ԽՍՀՄ տարիներից ճանապարհի երթևեկությունը կարգավորող նշանները «հօդս են ցնդել», իսկ պատկան մարմինները 2 տարուց ավելի է, ամեն նմանատիպ վթարից հետո խոստանում են, որ հարցը կլուծվի, սակայն «սայլը տեղից չի շարժվում» ու ստացվում է, որ «սելի փոխարեն սելվորն է ճռռում»: Հուսով էինք, որ այդ վթարից հետո պատկան մարմինների ներկայացուցիչները «կարթնանան ձմռան քնից» և գոնե մինչև «պառվի ուլերը» հարցը կլուծեն՝ ի օգուտ բնակիչների:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2335 դիտում
15:36 11-09-2015
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն այցելել է վարչական շրջանի 2015 թվականի ծրագրով նորոգվող բակեր
Այս բաժնից
2260 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)