211652_close_icon
views-count4111 դիտում article-date 13:20 13-11-2020

Կա՞ գոնե 1 զինվորական, 1 դիվանագետ, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս ազգային ողբերգության համար, կա՞ գոնե 1 իշխանական պատգամավոր, որ պատրաստ է հրաժարական տալ պարզապես ամոթից․ Թ․ Հակոբյան

Կա՞ գոնե մեկ զինվորական, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս ռազմական պարտության և ազգային ողբերգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։ «Կա՞ գոնե մեկ դիվանագետ, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս դիվանագիտական տապալման և ազգային ողբերգության համար, Կա՞ գոնե մեկ պետական քարոզչություն իրականացրած պրոպագանդիստ, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս տեղեկատվական պարտության և ազգային ողբերգության համար, Կա՞ գոնե մեկ իշխանական պատգամավոր, որ պատրաստ է հրաժարական տալ պարզապես ամոթից... Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հրաժարական չեն տալու, քանի որ իշխանական աթոռները պատասխանատվությունից ժամանակավորապես, կրկնեմ՝ ժամանակավորապես խույս տալու միակ փրկօղակն է: Մի ճանապարհ էլ կա՝ դիկտատուրա, որը Հայաստանը կտանի դեպի աղետ»,-գրել է Թաթուլ Հակոբյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Կա՞ գոնե մեկ զինվորական, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս ռազմական պարտության և ազգային ողբերգության համար, Կա՞ գոնե...

Posted by Tatul Hakobyan on 2020 թ. նոյեմբերի 12, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր