Սամարայի նահանգում «Լադա Կալինան» բախվել է կարմիր պղպեղ տեղափոխող բեռնատարին. 2 մեքենաներն էլ ամբողջությամբ այրվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Սամարայի նահանգի Սիզրան քաղաքի մոտ խոշոր վթար է տեղի ունեցել. բախվել են «Լադա Կալինա» մեքենան և բեռնատարը: Վթարից հետո երկու մեքենաներն էլ բռնկվել են և ամբողջությամբ այրվել:
Զոհվել է մարդատար մեքենայի վարորդը: Բեռնատար ավտոմեքենան բուլղարական կարմիր պղպեղ էր տեղափոխում: Թե ինչն է եղել վթարի պատճառը, պարզում են իրավապահ մարմինները: