Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սոթք-Վարդենիս ավտոճանապարհին 33-ամյա վարորդը «Լադա»-ով փորձել է վազանց կատարել բեռնատարին, սակայն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սոթք-Վարդենիս ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նորայր Մ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով փորձել է վազանց կատարել Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Մ․-ի վարած «Sitrak» մակնիշի բեռնատարին, սակայն դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 24-ամյա Հայկազ Գ․-ն և 32-ամյա Արմեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատարի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Մանուկյանը և Հովհաննես Հայրոյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Ենգիբարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Վարդենիսի քննչական բաժնի պետ Արման Հովհաննիսյանի և քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։