211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Ford Transit»-ը ու «Լադա»-ն․ վիրավորը «Լադա» վարորդն է, ով հայտնվել է մեքենայից դուրս՝ ամրակապված չլինելու պատճառով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3349 դիտում article-date 19:08 22-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 49-ամյա Յուրա Պ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 34-ամյա Անդրանիկ Ա․-ի վարած Լադա մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Անդրանիկ Ա․-ն, ով ամրակապված չլինելու պատճառով հայտնվել է մեքենայից դուրս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Արթուր Մելքոնյանը և Սարգիս Բարսեղյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր