211652_close_icon
views-count1275 դիտում article-date 17:31 05-05-2015

Լիոնել Մեսի. Եկել է տիտղոսներ նվաճելու պահը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բավարիայի» հետ կայանալիք հանդիպմանը: «Մենք կիսաեզրափակիչում խաղալու ենք բավական ուժեղ «Բավարիայի» հետ: Դրանք այլ հանդիպումներ կլինեն (ի տարբերություն 2012/13 մրցաշրջանի կիսաեզրափակիչի, որն ավարտվեց մյունխենցիների բացահայտ հաղթանակով՝ 4:0, 3:0, խմբ.): Գիտեմ, որ «Բավարիայում» շատ են վնասվածքները, սակայն դա հզոր ակումբ է, այնպես որ դրանից շատ չեն նեղվի: Մենք ավարտում ենք մրցաշրջանը, եւ սա պատասխանատու պահ է, քանի որ կարող ենք միանգամից մի քանի տիտղոս նվաճել: Սրանում է կայանում առանձնահատուկ պահը: Նախորդ մրցաշրջանում մենք ոչ մի տիտղոս չնվաճեցինք, հիմա ցանկանում ենք բոլորը վերցնել: Դեռ վաղ է խոսել եզրափակիչի եւ Չեմպիոնների լիգայի հաղթանակի մասին, քանի որ Բեռլինից մեզ երկու կարեւոր խաղ է բաժանում: Չգիտեմ, թե ով է մեր դիմակայության ֆավորիտը: Այդպիսին չկա էլ: Երկու ակումբներում էլ հիանալի ֆուտբոլիստներ են խաղում: Շատ կարեւոր է սեփական հարկի տակ հաջող հանդես գալ: Ցանկանում ենք լավ հաշվով մեկնել պատասխան հանդիպմանը: Երբ մենք ունենք այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Սուարեսն ու Նեյմարը, ապա հաջողության հասնելը ավելի հեշտ է: Լուիսը շուտ հարմարվեց եւ նրա մոտ ամեն ինչ ստացվում է: Թիմը արդեն հասկանում է մարզչի մտահղացումները: Այժմ մենք մեր մարզավիճակի գագաթնակետում ենք եւ ծարավ ենք տիտղոսների: Մենք մոտ ենք դրան», նշել է Մեսին: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա մայիսի 6-ին, Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում, Երեւանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր