Ուիլշիրը վերջնագիր է ներկայացրել «Արսենալին»
«Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը վերջնագիր է ներկայացրել թիմի նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին՝ իր կարգավիճակի առթիվ:
Ուիլշիրը ցանկանում հաջորդ մրցաշրջանում բավարար խաղային պրակտիկա ունենալ, որպեսզի թիմի հիմնական կազմի խաղացող համարվի: Այժմ ֆուտբոլիստի ներկայացուցիչները ակումբի հետ բանակցություններ են վարում՝ նրա պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
«Արսենալն» արդեն երկու անգամ առաջարկ է արել Ուիլշիրին՝ վերջին առաջարկում նրա աշխատավարձը բարձրացնելով մինչև շաբաթական 125 հազար ֆունտ: Ավելի վաղ ֆուտբոլիստը մերժել է 100 հազ. ֆունտի առաջարկը: