211652_close_icon
views-count4100 դիտում article-date 14:24 08-06-2017

Դանի Ալվեսը վերջնագիր է ներկայացրել «Յուվենտուսին»

«Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը վերջնագիր է ներկայացրել ակումբի ղեկավարությանը: Նշվում է, որ 34-ամյա բրազիլացին, որը մեկ տարի անց ազատ գործակալ կարող է դառնալ, խնդրել է իր հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2019 թվականը, հակառակ դեպքում նա «Յուվենտուսը» կլքի արդեն այս ամռանը: Ալվեսին ցանկանում են ձեռք բերել «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», ինչպես նաև չինական ակումբները: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ բրազիլացին համատեղ աշխատել է «Բարսելոնայում»: Այս մրցաշրջանում Ալվեսը Իտալիայի առաջնության 33 խաղում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր