Ուիլշիրը և Շչեսնին բաց կթողնեն «Բորուսիա»-ի դեմ խաղը
«Արսենալ»-ի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին և կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը վնասվածքների պատճառով չեն կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայանալիք տնային հանդիպմանը:
Հիշեցենքն ,որ վերոնշյալ խաղացողները վնասվածքներ էին ստացել Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայացած խաղի ժամանակ:
Ինչպխես հայտնում է The Thelegraph-ը Շչեսնիի և Ուիլշիրի վնասվածքները լուրջ չեն, սակայն նրանք չեն կարողանա պատրաստ լինել չորեքշաբթի օրը կայանալիք խաղին: