Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն վերջնագիր է ներկայացրել ուկրաինական զինված ուժերին, հաղորդում է Интерфакс-Украина գործակալությունը հղում անելով Ղրիմի պաշտպանության նախարարությանը:
«Եթե մինչև առավոտյան ժամը 5-ը (Երևանի ժամանակով 7-ը) նրանք չհանձնվեն, կսկսվի իրական հարձակում առանձին և ընդհանուր Ղրիմում գտնվող ողջ Ուկրաինական ռազմածովային ուժերի վրա»,- նշավում է հաղորդագրությունում: