3842 դիտում
17:11 30-05-2018
Քննարկվել են կապի և հեռահաղորդակցության ոլորտի օրակարգային խնդիրները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է կապի և հեռահաղորդակցության ոլորտի մի շարք միությունների և ասոցիացիաների հետ հանդիպում-քննարկմանը։
«Օպերատորների հայկական միություն» ԻԱՄ-ի (իրավաբանական անձանց միություն), «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի և «Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցացիայի» ներկայացուցիչներն ու դրանց անդամակցող կազմակերպությունները ներկայացրել են ոլորտի արդի հիմնախնդիրները։
Մասնավորապես արծարծվել է թվային հեռուստահեռարձակման, հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման ոլորտում մրցակցության, կրիպտոարժույթների և բլոքչեյնի ոլորտի իրավական կարգավորման թեմաները։
«OTT» տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ առաջացել է անհավասար մրցակցային պայմաններ ձայնային և հեռուստահեռարձակման ծառայություններ մատուցող և լիցենզիայով աշխատող օպերատորների ու ինտերնետ կապի միջոցով նույն ծառայությունները (OTT content) մատուցող այլ կազմակերպությունների միջև։
Ոլորտի ներկայացուցիչների առաջարկն այն է, որ կա՛մ լիցենզիան վերացվի, կա՛մ հավասար կանոններ սահմանվեն բոլորի համար։
Հեռուստատեսային հեռարձակման ոլորտում բարձրաձայնված մյուս խնդիրը հայկական բոլոր հեռուստաալիքների անվճար հասանելիությունն է։ Նշվեց, որ ալիքներից մեկը հեռարձակվում է միայն մեկ օպերատորի կողմից։ Բացի այդ, հայկական հեռուստաալիքներից մեկի կողմից ձեռք է բերվել ֆուտբոլի միջազգային խաղերի միանձնյա հեռարձակման իրավունք, ինչը հնարավորություն չի թողնում մյուս հեռուստաալիքներին ևս հեռարձակել մեծ լսարան ունեցող այդ խաղերը։
Հանդիպմանը խոսվել է նաև կրիպտոարժույթների և բլոքչեյնի ոլորտի իրավական կարգավորման մասին։ Մասնագետները նշել են, որ, համապատասխան պայմանների ստեղծման պարագայում, Հայաստանը կարող է գրավիչ միջավայր դառնալ բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման համար։
Նախարարի առաջին տեղակալը արձագանքեց բարձրացված հարցերին` առաջարկելով, որ բոլոր խնդիրների շուրջ մշակվեն կոնկրետ առաջարկներ, որոնք նախարարությունը կդիտարկի և կփորձի համապատասխան լուծումներ տալ։
Հակոբ Արշակյանը կարևորեց այն հանգամանքը, որ դաշտում առկա է համագործակցություն և հիմնախնդիրները բարձրացվում են ոչ թե առանձին ընկերությունների շահերից ելնելով, այլ բոլոր շահառուների ընդհանուր հետաքրքրություններն են ներկայացնում։ Նա նաև հավաստիացրեց, որ բարեփոխումներն ու իրավական շտկումները նույնպես կատարվելու են այդ տրամաբանությամբ։
Նմանատիպ նյութեր
2745 դիտում
16:59 25-03-2017
Տեղի է ունեցել ԵԱՏՄ կապի և հեռահաղորդակցության ոլորտի նախարարների առաջին խորհրդակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2038 դիտում
19:52 28-06-2019
Հեռահաղորդակցության ոլորտի խնդիրները շարունակում են մնալ Արցախի խորհրդարանի ուշադրության կենտրոնում
Այս բաժնից
802 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
685 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
886 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am