211652_close_icon

Եթե Ալիևի նշած քարտեզը հանեին, կտեսնեին, որ օրինակ, կարող է պարզվել՝ Հայաստան կա, բայց Ադրբեջան չկա. Փաշինյան

views-count670 դիտում article-date 13:28 06-11-2025
Ոչ մեկ չի գնացել Ալիևի նշած քարտեզը հանի, տեսնի՝ ինչ քարտեզի մասին է խոսքը, և եթե այդ քարտեզը հանեին, օրինակ կտեսնեին, որ այն ինչքան այդ տեսակետից կարող է աննպաստ լինել Հայաստանի համար, երկու այնքան կարողա է աննպաստ լինել Ադրբեջանի համար, օրինակ կարող է պարզվել Հայաստան կա, բայց Ադրբեջան չկա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էլ չեմ ասում, եթե ցարական քարտեզներով գնանք և ինչու միայն ցարական, դրանից առաջ սուլթանական, դրանից առաջ շահական, դրանից առաջ խանական, դրանից առաջ խալիֆայական այդ քարտեզներում ոչ Հայաստանի Հանապետություն կա, ոչ Ադրբեջանի Հանրապետություն: Ես համարում եմ, որ սա անիմաստ թեմա է, առավել ևս 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո»,-ասել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր