7119 դիտում
22:55 24-03-2017
Երևանում անցկացվեց ԵԱՏՄ անդամ պետությունների կապի և հեռահաղորդակցության ոլորտի գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցական նիստ
Հայկական կողմի նախաձեռնությամբ մարտի 24-ին Երևանում անցկացվեց ԵԱՏՄ անդամ պետությունների կապի և հեռահաղորդակցության ոլորտի գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցական նիստ:
Հանդիպման նպատակը տեղեկատվական - հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանն ու տեղեկատվայնացմանն առնչվող հարցերի քննարկումն էր: Որոշվեց ստեղծել լիազորված մարմին, որը կունենա պարբերական հանդիպումներ ու կքննարկի ԵԱՏՄ անդամ - պետություններում թվայնացման գործընթացներին առնչվող հարցեր:
Նիստի շրջանակներում առաջին անգամ նախարարների մակարդակով քննարկվեցին այս ոլորտին առնչվող արդիական խնդիրներ:
«Շնորհակալ եմ գործընկերներիս արդյունավետ խորհրդակցության համար: Մի շարք կարևոր որոշումներ ընդունեցինք այսօր»- նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Քննարկվեց այն հարցը, թե ինչ ձևաչափով է շարունակվելու լիազոր մարմնի աշխատանքը:
«Եկանք եզրակացության, որ անհրաժեշտ է ձևավորել աշխատանքային ձևաչափ և, ամենայն հավանականությամբ, մյուս խորհրդակցությանը մենք կներկայացնենք առաջարկություններ, թե ինչպես կարելի է առաջ շարժվել: Կարևորը համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել, մտքեր փոխանակել և վեր հանել այն հարցերը, որոնք վերաբերում են տեղեկատվական - հեռահաղորդակցական տեխնոլոգիաներին և ԵԱՏՄ տարածքում թվային օրակարգի ձևավորմանը»,- ասաց ԵԱՏՀ Կոլեգիայի (նախարար) անդամ Կարինե Մինասյանը:
ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում անընդհատ աճում է ինտերնետ օգտագործողների թիվը, մեծանում է էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը, ավելի ու ավելի շատ ապրանքներ գնվում և վաճառվում են համացանցի միջոցով, էլեկտրոնային են դառնում շատ գործընթացներ:
«Մեր խմբի խնդիրն է՝ այդ գործընթացները կարգավորել նաև միջպետական մակարդակով, որպեսզի հնարավոր լինի գործնական շփումներ իրականացնել ԵԱՏՄ անդամ - պետությունների միջև, վաճառել ապրանքներ և ծառայություններ, ընդ որում` դրանք իրականացնելով էլեկտրոնային եղանակով»,- նշեց Նիկոլայ Նիկիֆորովը:
ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի խոսքով` ոլորտը կարգավորող ռուսաստանյան օրենսդրության մեջ 2014 թվականին կատարվեցին փոփոխություններ, որոնք ՌԴ-ում պետական գնումների մասնակցության հարցում լրացուցիչ առավելություն էին տալիս ծրագրային ապահովումներ մշակող ռուսական ընկերություններին: Քննարկվել է այդ սահմանափակումը վերացնելու հարցը:
Նախարար Վահան Մարտիրոսյանը ընդգծեց, որ սպասվող օրենսդրական նոր շտկումներից հետո ՌԴ տարածքում պետական գնումներին կկարողանան մասնակցել նաև ծրագրային ապահովումներ մշակող ընկերություններ ԵԱՏՄ անդամ մյուս պետություններից:
«Դա հնարավորություն կտա ԵԱՏՄ անդամ պետությունների ՏՏ ընկերություններին մուտք ունենալ 2 միլիարդ ռուբլիանոց շուկա»,- նշեց Նիկոլայ Նիկիֆորովը:
Նախարարների հաջորդ խորհրդակցությունը պլանավորվում է անցկացնել ապրիլին Մինսկում:
Թվայնացման օրակարգի քննարկում է նախատեսվում նաև մայիսի վերջին ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2742 դիտում
16:59 25-03-2017
Տեղի է ունեցել ԵԱՏՄ կապի և հեռահաղորդակցության ոլորտի նախարարների առաջին խորհրդակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2780 դիտում
20:09 12-06-2019
ԱՊՀ պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեն նիստ է գումարել Երևանում
1871 դիտում
19:45 06-06-2017
ՀՀ տրանսպորտի նախարարը մասնակցել է ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավարների խորհրդի նիստին
Այս բաժնից
703 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
592 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
796 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am