211652_close_icon

Քաղաքացու բերանը փակելով եկեղեցուց հանել են՝ նրա իսկ անվտանգությունից ելնելով. Փաշինյան

views-count496 դիտում article-date 14:22 06-11-2025
Հովհաննավանքում հոկտեմբերի 26-ին կարգալույծ քահանայի կողմից մատուցված «պատարագի» ժամանակ «իրավունք չունեք պատարագ անել» գոռացող քաղաքացուն՝ Հայկ Դորունցին, անվտանգության աշխատակիցները ուժով դուրս են  հանել՝ ապահովելու հենց քաղաքացու անվտանգությունը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Պետական պահպանության ծառայությունից բացատրություններ եմ խնդրել։ Ասել են, որ  որոշում է կայացվել, այդ թվում այդ քաղաքացու անվտանգությունն ապահովելու նկատառումով, որովհետև նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր  առաջացնել և դրա համար այդ որոշումը կայացվել է»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր