Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանները հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Մհեր Հախնազարյանին։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զարհուրելի սպանության դրդապատճառը եղել է այն, որ նրա և զոհի միջև հանցագործ աշխարհի վերաբերյալ քննարկում է եղել, ինչն էլ ավարտվել է ստահակի կողմից 20-ամյա տղայի դաժան սպանությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Հախնազարյանը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆայել Սարգսյանի որոշմամբ ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս պահին քննչական բաժնի պետի տեղակալ Արման Բաղդասարյանի և ավագ քննիչ Ռ. Սարգսյանի գլխավորությամբ կատարվում է քննչական փորձարարություն, որտեղ կասկածյալը քննիչներին է ներկայացնում, թե ինչպես և ինչ պայմաններում է կատարել հանցագործությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննչները՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզել էին մայիսի 17-ին Սիլիկյան թաղամասի հին խճուղու գերեզմանների հարևանությամբ՝ փոսի մեջ, հայտնաբերված, առանձնակի դաժանությամբ սպանվածի ինքնությունը։
Պարզվել էր, որ նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 20-ամյա Մայիս Վարդանյանն էր։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Opel մակնիշի ավտոմեքենան, որով կասկածյալն իր զոհին տեղափոխել է Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող գերեզմանների մոտ և նետել փոսի մեջ ու դին այրել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ զարհուրելի սպանությունը բացահայտելու համար։
Սպանության կասկածանքով ձերբակալված 38-ամյա Մհեր Հախնազարյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի