211652_close_icon
views-count128891 դիտում article-date 22:28 17-04-2019

Էջմիածնում սպանված հայտնի կոնյակագործի հարազատներն ասում էին. «Դեռ դին դիահերձարանից չէինք տեղափոխել, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտեցին զարհուրելի սպանությունը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 16-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ, արդարադատության մայոր Դավիթ Բարոյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Մարիետա Խաչատրյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վահե Խալաթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցաան սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Մ. Խաչատրյանը, ով նախկինում 4 անգամ դատապարտված է եղել և կասկածվում է Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 48-ամյա Ղազար Մնացականյանի հետ Էջմիածին քաղաքի բնակիչ, Վաղարշապատում հայտնի կոնյակագործ, 81-ամյա Գագիկ Բաղդասարյանին առաձնակի դաժանությամբ սպանելու և ավազակային հարձակում կատարեու մեջ՝ տեղափոխվեց Աբովյան քրեակատարողական հիմնարկ, ժողովրդին հայտնի՝ «Կանանց գաղութ»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր, նույն դատարանում Դ. Բարոյանը միջնորդություն է ներկայացնելու մյուս կասկածյալ՝ Ղ. Մնացականյանին կալանավորելու համար: Վերջինս էլ նախկինում 8 անգամ եղել է դատապարտված, որից 2-ը՝ ավազակային հարձակում կատարելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ.Խաչատրյանը Ղազարի հետ ծանոթացել է իրեն մտերիմ մեկ այլ կալանվորի միջոցով, ով խոշոր չափի խարդախություններով անցնող, հանրությանը հայտնի Սպոն է: Սպոն Մարիետային տեղեկացրել է, որ նա կարող է հանդիպել Ղազարի հետ և ինչ հարցեր որ ունի, նա կարող է Ղազարի հետ կիսվել: Արդեն Էջմիածնում հանդիպում են Մարիետան ու Ղազարը ու Մարիետան տեղեկություններ է փոխանցում Ղազարին իր զոհի մասին, որ նա ունի խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր, անտիկվարիատ, և այլ թանկարժեք իրեր ու արդեն Մարիետան ու Ղազարը այցելում են իրենց զոհին ու կատարում իրենց սև գործը: Դրանից հետո նրանք մտնում են սպանվածին պատկանող՝ Էջմիածնում հայտնի կոնյակի խանութ, տակնուվրա անում խանութը՝ ման գալով գումար ու ոսկյա ու թանկարժեք զարդեր, իսկ հետո Ղազարը հեռանում է խանութից, Մարիետան էլ ավտոտնակից առևանգում է սպանվածի Lexus-ը, վրայից հանում օրինական համարանիշները և տեղը դնում տրանզիտ համարանիշներ: Դրաից հետո Մարիետան մեկ այլ ուղևորի հետ, ով, ըստ տեղեկությունների, կամ նրա տատիկն է կամ բարեկամուհին, ուղևորվում են Շամշադին, սակայն ուղևորը չի իմանում, որ առևանգված Lexus-ը պատկանում է սպանվածին: Արդեն Դիլիջանի ոլորաններում վթարի են ենթարկվում, ուղևորուհին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվում է հիվանդանոց, իսկ Մարիետան փորձում է դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն ճանապարհային ոստիկաններն ու Դիլիջանի փրկարարները կանխում են նրա փախուստը ու բերման ենթարկում ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից էլ նա տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Խաչատրյանն ու սպանված Գ. Բաղդասարյանը երկար տարիներ մտերիմ են եղել միմյանց հետ և կան հավաստի տեղեկություններ, որ Մարիետան 2018 թ.-ի տարեվերջին քնաբեր դեղի միջոցով ավազակային հարձակում է կատարել սպանվածի հետ ու երբ այդ մասին արդեն սպանված Գ. Բաղդասարյանը իմացել է , նա չի հայտնել իրավապահներին, քանի որ նա նույնպես նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված ու հարգված է եղել հանցագործ աշխարհի այնպիսի «օրենքով գողերի» կողմից, ինպիսին են եղել Սվոյ Ռաֆը, Յուրի Երվանդիչը, Ծիպոն և այլն: Եթե ժամանակին Գ. Բաղդասարյանը դիմեր իրավապահներին, ապա այսօր նա սպանված չէր լինի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում սպանված հայտնի կոնյակագործի հարազատները, որնցից մեկը ներկայացավ սպանվածի քույր, ասում էր. «Հալալա, ոստիկաններին ու քննիչներին: Էջմիածնում մի քանի սպանություններ են եղել, որոնք քանի տարի է ՝ չեն բացահայտվել ու վստահ էինք, որ Գագոյի սպանությունը գնալու էր միանար նախորդ սպանությունների շարքին, բայց պարզվեց, որ ժամանակից շուտ ենք կարծիք կազմել: Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին տականքներին ու հիմա վստահ ենք, որ արժանի պատիժ են ստանալու՝ օրենքի ողջ խստությամբ: Ճիշտ է՝ մենք կորցրեցինք մեր ազգականին, մեր բարեկամին, մեր ընկերոջը, բայց գոնե շնորհիվ ոստիկանների ու քննիչների իրականությունը ջրի երես դուրս եկավ: Էսքանից հետո մնում է մեր ցավով տապակվենք, իսկ ոստիկաններին ու քննիչներին ասել՝ Հալալա տղերքին: Դեռ մեր հարազատի դին դիահերձարանից չէինք տեղափոխել, պրոֆեսիոնալ ու գրագետ գործողությունների արդյունքում զարհուրելի սպանությունը բացահայտեցին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/15/1122328/?fbclid=IwAR33fovykN1L28dUCtlVP2uyk-MEMzPwe4Qe2CC2dJtASmc3FS18yAW3KRA]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանի), ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախության բաժնի ծառայողները (վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզի դատախազության աշխատակիցների հետ մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում տաք հետքերով բացահայտել էին ապրիլի 13-ին Էջմիածնում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությամբ զուգորդված ավազակային հարձակում կատարողներին։ Մինչ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները կմեկնեին Տավուշի մարզ՝ Բագրատաշենի անցակետ, Տավուշի մարզի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ ստեղծվում է օպերատիվ-հետախուզական խումբ, և Տավուշի մարզի ոստիկանները դարանակալել էին անցակետի մոտ ու արդեն ժամանած Արմավիրի մարզի ոստիկանների ու քննիչների հետ Հայաստանի սահմանը լքելիս բռնել և վնասազերծել էին Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Ղազար Մնացականյանին, ով բերման էր ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր նաև Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Մարիետա Խաչատրյանը։ Նշված հանցագործությունը բացահատելու համար ոստիկաններն ու քննիչները սակայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ էին կատարել, մինչդեռ սպանության օրը նշված շենքի բակում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Ճիշտն ասած՝ հույս չունենք, որ սպանությունը կբացահայտվի»։ [b]Սպանության կասկածանքով ձերբակալված 48-ամյա Ղազար Մնացականյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0280321001555327612202452.jpg[/img] [b]Սպանության կասկածանքով ձերբակալված 29-ամյա Մարիետա Խաչատրյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0388714001555327834210147.jpg[/img] [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 188+
188+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր