211652_close_icon
views-count118368 դիտում article-date 16:55 21-11-2016

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտեցին 21-ամյա երիտասարդի սպանությունը. կատարողը սպանության վայրում պատմում է դեպքի մանրամասները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի և ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցե բերեցին Վանաձոր քաղաքի Չուխաջյան 16 շենքի բնակիչ, 20-ամյա Մելսիկ Ալեքսանյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 20-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավագ քննիչ Պարույր Գրիգորյանի ներկայությամբ Մ. Ալեքսանյանը ընթերակաների ներկայությամբ մատնացույց է անում սպանության վայրը, այնուհետև մանեկենի վրա ցույց տալիս, թե ինչպես և մոտավորապես քանի անգամ է դանակով ու բռունցքով հարվածել Հ. Աղաջանյանին։ Դեպքի վայրն ամբողջովին վերցվել է ուժեղացված հսկողության տակ, որի աշխատանքները տեղում ղեկավարում է ոստիկանության Բազումի բաժնի պետ Արա Կարապետյանը։ Տեղում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը և փորձագետ Արթուր Առաքելյանը։ Վերջիններս դեպքի վայրում հայտնաբերված հետքերն են ֆիքսում։ Կասկածյալ Մ. Ալեքսանյանը քննչական փորձարարության ժամանակ հայտնեց նաև, որ դանակը ինքը հետո նետել է գետը և պատրաստակամություն հայտնեց ցույց տալ նաև այդ վայրը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էին մի քանի օպերատիվ-քննչական խմբեր՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Խմբերում ներգրավված ոստիկաններն ու քննիչները մի քանի հասցեներում են եղել, քանի որ ականատես ոչ մի անձ չի եղել և միայն ճիշտ ու պրոֆեսիոնալ օպերատիվ-քննչական աշխատանքների շնորհիվ է եղել հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտելը։ Ավագ քննիչ Պ. Գրիգորյանի որոշմամբ կասկածյալ Մ. Ալեքսանյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 72 ժամ անց քննիչը դիմելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանքի որոշում կայացնի Մ. Ալեքսանյանի նկատմամբ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/21/101811/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ նոյեմբերի 20-ին, սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցեի՝ վանաձորցիներին հայտնի «Ծառի մոտ» հատվածում, «Նաիրի Ինշուրանս» ընկերության դիմաց երիտասարդ տղայի դի կա։ Նշված վայր էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 107 շենքի 12 բնակարանի բնակիչ, 21-ամյա Հարություն Աղաջանյանն էր։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Հ. Աղաջանյանը մահացել էր սուր կտրող-ծակող գործիքից ստացած մի քանի հարվածներից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր