231438 դիտում
13:00 05-04-2022
Մարտունիում տարադրամի շրջիկ փոխանակմամբ զբաղվողի դաժան սպանությունը ոստիկանները բացահայտեցին ժամերի ընթացքում․ դանակի մի քանի հարված ստացած նրա դին հայտնաբերվել է ամբողջովին մերկ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, ապրիլի 5-ին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում տաք հետքերով բացահայտել են Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ, ապրիլի 4-ին, ոստիկանության Մարտունու բաժին էին դիմել Մարտունի քաղաքի բնակիչ 55-ամյա Կամո Ա․-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տանից և տուն չի վերադարձել, ունեն կասկածներ, որ նրա հետ, հնարավոր է՝ ինչ-որ բան պատահած լինի։
Նույն պահին մարզի ոստիկանապետ Ա․ Մկրտչյանի կարգադրությամբ՝ ստեղծվում են 3-4 հետախուզական խմբեր, որոնցում ներգրավվում են Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները։
Վերջիններս սկսում են ողջ գիշեր որոնողական աշխատանքներ Կամո Ա-ի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ճշտելու ուղղությամբ։
Իսկ մեկ այլ խումբ էլ՝ մարզի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալի և Մարտունու ոստիկանապետի գլխավորությամբ մեկ այլ վարկածի ուղղությամբ են աշխատում։
Ի վերջո՝ ժամեր անց ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Կամո Ա․-ն հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Հակոբ Ա-ի հետ։
Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերում են Հակոբ Ա․-ին, ով հրավիրվում է ոստիկանության Մարտունու բաժին։
Ոստիկաններին են միանում արդեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Մանուկյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սահմռկեցուցիչ սպանությունը բացահայտվել է ոստիկանինների ճիշտ և գրագետ ու օպերատիվ աշխատանքների արդյունքում։ Երբ կասկածյալ Հակոբ Ա․-ն արդեն ոստիկանությունում էր, իսկ նրա կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենան ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածքում, ոստիկաններն արդեն 100 տոկոսով համոզված լինելով, որ սպանության հիմնական կասկածյալը նա է, մի քանի փաստի առջև են կանգնեցնում նրան (նախաքննությոն շահերից ելնելով, չենք հրապարակում), որից հետո նա արդեն լուսաբացին, փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանում է կատարվածը, այլ նաև ոստիկաններին ու քննիչներին մատնացույց է անում այն վայրը, որտեղ դանակի մոտ 8 հարվածով սպանել է իր զոհին։
Արդեն տեղում դատաբժիշկը զննելով դին, հայտնեց, որ մարմնի վրա առկա են մոտ 8 սուր կտրող-ծակող դանակի հետքեր։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները և քննչական խումբը, որը ստեղծվել է մարզային քննչական վարչության պետ Ա․ Բաղադասարյանի հրամանով։
Դեպքի վայրի հարևանությամբ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Կամոյին, ով Մարտունիում զբաղվում էր տարադրամի շրջիկ փոխանակմամբ, երեկվանից ման էինք գալիս։ Ոչ միայն մենք, այլև մարզի ու Մարտունու 50-ից ավելի ոստիկաններ։ Ճիշտն ասած՝ Կամոյին փնտրելու համար ոչ միայն Մարտունի քաղաքում, այլև հարակից գյուղերում ու անտառներում ենք ման եկել։ Դե, քանի որ ինքը շրջիկ էր գործ անում, մտածեցինք՝ ուրիշ մարզեր կամ Երևան գնացած կլինի։ Բայց ինչ-որ կասկած կար մեզ մոտ, որ հաստատ սպանել են, քանի որ նրա մոտ 1 միլիոնից ավելի գումար է եղել։ Անկեղծ ասած՝ չէինք էլ հավատում, որ տաք հետքերով՝ ոստիկանները այս դաժան սպանությունը կբացահայտեին։ Իմացանք, որ էդ տականքին բռնել են։ Ու փաստերն այնքան զորեղ են եղել, որ դրանց ճնշման տակ խոստովանել է։
Լսել ենք նաև, որ սպանությունը կատարել է Մարտունու հիվանդանոցին հարակից տարածքում՝ իր Օպելի մեջ ու տարել, դիակը նետել է հիվանդանոցից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ հանրային լողափի հարակից անտառում։
Մարդն ինչ աստիճանի ճիվաղ լինի, որ սպանելուց հետո զոհին ամբողջովին մերկացնի ու հագուստները թաքցնի։ Հալալ ա մլիցեքին՝ շորերն էլ գտել։ Դաժե գտել են, թե էդ վիժվածքը սպանելուց հետո հափշտակած փողերն ինչ է արել։ Իր պարտքերն է տվել։ Էդ մարդկանց էլ մլիցեքը քննչների հետ հայտնաբերել են։ Հիմա, որ մենք դրա նկատմամբ Լինչի դատաստան տենանք՝ մեզ կմեղադրեն։ Բայց չենք գնում այդ քայլին, քանի որ տեսանք, թե մլիցեքը ոնց ժամերի ընթացքում բռնեցին դրան։ Ու վստահ ենք, որ օրենքի ողջ խստությամբ դատապարտվելու է։ Ընդհուպ կուզենք՝ ազատազրկվի ցմահ»։
Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ՝ Հակոբ Ա․-ն ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանների կատարած աշխատանքի արդյունքում նա խոստովանել է՝ որտեղ է թաքցրել է ոչ միայն սպանվածի հագուստներն, այլ նաև հանցագործության գործիք-դանակը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը։
Հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու համար Երևանից Գեղարքունիքի մարզ են ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն ու պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 229+
229+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2026 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)