Վենգերը կարող է գլխավորել «Միլանը»
«Միլանում» կարող է մարզչական փոփոխություն լինի: Իտալիայի առաջնությունում «Ինտերից» և Եվրոպայի լիգայում «Բետիսից» կրած պարտություններից հետո գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի դիրքերը խիստ սասանվել են:
«Միլանի» նոր մարզական տնօրեն Իվան Գազիդիսը, որը այդ պաշտոնը ստանձնելու է դեկտեմբերի 1-ից, հանդիպել է ակումբի նախագահ Պաոլո Սկարոնիի հետ, և քննարկել նոր մարզչի հարցը:
Նշվում է, որ միլանյան ակումբում քննարկվում է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որը Գազիդիսի հետ երկար տարիներ աշխատել է Լոնդոնում:
Բացի Վենգերից, նշվում են նաև Անտոնիո Կոնտեի և Ռոբերտո Դոնադոնիի թեկնածությունները: