5551 դիտում
09:28 10-03-2018
Ամերիկացի սկանդալային գործարարը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել. svoboda.org
Ուրբաթ օրը Նյու Յորքի դատարանը 35-ամյա ամերիկացի գործարար սկանդալային համբավ ունեցող Մարտին Շկրելիին դատապարտեց 7 տարի ազատազրկման: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/usa-shkreli/29089887.html]«Ազատությունը»[/url]:
Շկերլի անունը 2015թ. հայտնվեց աշխարհի թերթերի առաջին էջերում, երբ նա ձեռք բերեց մի ընկերություն, որը արտադրում էր Daraprim հակավարակային դեղամիջոցը, ևմեկ դեղահատի գինը 13.5-ից բարձրացրեց 750 դոլար:
Ներկայում Շկրելին մեղավոր է ճանաչվել ֆինանսական խարդախության համար: Նա ներդրողներին խորհուրդ է տվել ներդրում կատարել մի ընկերությունում, սակայն չի տեղեկացրել, որ այդ ընկերության որիբաժնետոմսերի մեծ մասն իրեն է պատկանում:
Ապա դատարանը համաձայնել է դատախազության փաստարկներին, որ Շկրելիի խաբեությունների պատճառով ներդրողների կորուստները կազմում են 9-ից 20 մլն դոլար: Դատարանը նաև կալանք է դրել գործարարի անձնական գույքի վրա:
Մարտին Շկերլին հայտնի է իր էքստրավագանտ պահվածքով: Մինչև դատը գրավով ազատ արձակվելու որոշումը դատարանը մերժել է, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Facebook-ի իր էջում, Շկրելին առաջարկել է 5000 դոլար վճարել նրանց, որոնք իրեն կբերեն Հիլարի Քլինթոնի 5 հատ մազ: Նրա փաստաբանը փորձել է այս արարքը ներկայացնել որպես կատակ, սակայն դատարանն այս արարքը բռնության կոչ է որակել:
Նմանատիպ նյութեր
1700 դիտում
21:13 22-11-2015
Ամերիկացի լրագրողը Իրանում դատապարտվել է ազատազրկման
2235 դիտում
16:39 11-05-2014
Ցույցերին մասնակցելու պատճառով Եգիպտոսում 36 ուսանող դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Այս բաժնից
1474 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1780 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8874 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին