Ամերիկացի լրագրողը Իրանում դատապարտվել է ազատազրկման
Իրանում դատարանը ամերիկյան The Washington Post թերթի լրագրող Ջեյսոն Ռեզայնին դատապարտել է ազատազրկման: Այդ մասին հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Գոլյամ Հոսեյն Մոսհենի Էդջեին: Վերջինը, սակայն, չի հստակեցրել, թե քանի տարվա ազատազրկման է դատապարտվել ամերիկացի լրագրողը:
«Ջեյսոն Ռեզայնը կկրի իր պատիժը ազատազրկման տեսքով, բայց ես առայժմ չեմ կարող ասել, թե քանի տարով», -ասուլիսումա սել է դատախազը:
Պարբերականի խմբագիր Դուգլաս Ջելան հայտարարել է, որ անարդար է իրենց լրագրողի՝ ազատազրկման մեջ գտնվելը: «487 օր Ռեզայնը գտնվել է անազատության մեջ ու այդ ընթացքում Իրանը օրինախախտման ոչ մի ապացույց չի ներկայացրել: Ազատազրկումն ու դատավճիռը խաբեություն է, նա պետք է անհապաղ ազատ արձակվի», -հայտարարել է Ջելը: