4304 դիտում
22:43 07-02-2014
8 տարվա ազատազրկման է դատապարտվել Նուբարաշենի բանտի նախկին պետի տեղակալը, ինչի պատճառով էլ դատապարտյալին վաղաժամկետ չեն ազատում
Այսօր` փետրվարի 7-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում տեղի ունեցավ Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի վաղաժամկետ ազատման բողոքի հարցով դատավարությունը` դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Դատապարտյալ Ա. Հակոբյանը, ով խուլիգանական արարքի համար դատապարտվել է 4 տարի և 8 ամիս ազատազրկման, պատիժը կրում է արդեն 4 տարի:
Դատական նիստի ժամանակ դատապարտյալը համոզված հայտնեց , որ իր խնդիրը համապատասխանում է, բոլոր անհրաժեշտ օրենսդրական պահանջներին և նիստի ժամանակ հայտարարեց, եթե դատավորը պատվեր կատարի և մերժի իր վաղաժամկետ ազատ արձակման դիմումը ապա ինքը այլ ելք չունենալով դիմելու է ինքնավնասման: Դատավոր Ա. Մանուկյանն դատական նիստի ավարտից հետո վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշեց մերժել դատապարտյալի դիմում, պատճառաբանելով, որ Ա. Հակոբյանն ունի բազմաթիվ կարգապահական տույժեր և չի համապատասխանում վաղաժամկետ ազատ արձակման օրենսդրական պահանջներին:
SHAMSHYAN.com-ի հետ զրույցում դատապարտյալ Ա. Հակոբյանը հայտնեց, որ իր բողոքի հիման վրա, խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով Նուբարաշեն ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը, այս տարվա փետրվարի 1-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Իսկ Դատապարտյալի կինը` Կարինե Հակոբյանը կարծում է, որ այդ պատճառով են իր ամուսնուց վրեժ լուծում` չցանկանալով նրան ազատ արձակել վաղաժամկետ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2136 դիտում
16:39 11-05-2014
Ցույցերին մասնակցելու պատճառով Եգիպտոսում 36 ուսանող դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
3911 դիտում
13:23 10-08-2015
Իրանի նախկին նախագահի որդին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
2999 դիտում
09:40 19-09-2015
Թբիլիսիի նախկին քաղաքապետը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման
Այս բաժնից
691 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
745 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
715 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ