7978 դիտում
16:44 02-03-2018
Ի՞նչ լիազորություններ է ունենալու ՀՀ չորրորդ նախագահը
Հայաստանի Հանրապետությունը նոր Սահմանադրությամբ, որն ընդունվել է 2015 թվականին, ամբողջական խորհրդարանական կառավարման կանցնի այս տարվա ապրիլից, երբ դադարեն գործող նախագահի լիազորությունները:
Առաջին անգամ Հայաստանում ՀՀ նախագահն ընտրվել է ոչ թե ժողովրդի կողմից՝ համընդհանուր ընտրություններով, այլ՝ Ազգային ժողովի կողմից: Նոր նախագահն ունի անհամեմատ սահմանափակ լիազորություններ, իսկ երկրի թիվ մեկ պաշտոնյան կլինի վարչապետը:
[b]Ինչ կարգավիճակ է ունենալու նոր նախագահը
[/b]
Ըստ Սահմանադրության 123-րդ հոդվածի, ՀՀ նախագահը պետության գլուխն է, ով հետևում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով, հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Նշենք, որ նախորդ սահմանադրությամբ, ՀՀ նախագահը իրականացնում էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, նա ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն էր: Այս լիազորությունները նոր նախագահը չի ունենալու:
[b]Ինչպես է ընտրվում ՀՀ նախագահը
[/b]
Նոր Սահմանադրությամբ, ՀՀ նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով, մինչդեռ նախորդ սահմանադրությամբ այդ թիվը 5 տարի էր: Բացի այդ, եթե նախորդ Սահմանադրությամբ նախագահը կարող էր ընտրվել երկու անգամ անընդմեջ, ապա հիմա նա կարող է նախագահի պաշտոնը զբաղեցնել միայն մեկ անգամ:
Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Իսկ նախորդ Սահմանադրությամբ, ՀՀ նախագահ կարող էր ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Նոր Սահմանադրության Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի թեկնածու կարող է առաջադրել պատգամավորների 1/4-ը, իսկ ընտրվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներից մեկն ստանա ձայների 3/4-ը (79 ձայն):
Ըստ էության, ՀՀ նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին (գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը)։ Հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորությունները և կառավարությունը հրաժարական կտա։
[b]Ինչ լիազորություններ է ունենալու նոր նախագահը
[/b]
Նոր սահմանադրությամբ՝ Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները, ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի ընդունած օրենքները՝ քսանմեկօրյա ժամկետում:
Նախագահն այլևս իրավունք չունի Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով արձակել Ազգային ժողովը եև նշանակել արտահերթ ընտրություն:
Հանրապետության նախագահը, Սահմանադրությամբ սահմանված դեպքերում կարող է ընդունել Կառավարության հրաժարականը և վարչապետի առաջարկությամբ փոփոխություններ կատարել Կառավարության կազմում:
Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
[b]Արտաքին քաղաքականության ոլորտ
[/b]
ՀՀ նախագահի լիազորությունները կրճատվել են նաև արտաքին քաղաքականության ոլորտում: ՀՀ նախագահը նոր Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, Կառավարության առաջարկությամբ, կնքում է միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը:
Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:
Մինդեռ նախորդ Սահմանադրությամբ՝ նախագահը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը:
[b]Զինված ուժեր
[/b]
Նոր Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, ինչպես նաեւ՝ վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:
Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն այլևս նախագահը չէ և պատերազմի դեպքում այդ լիազորությունները վարչապետին են պատկանում: Բացի այդ, նախորդ Սահմանադրությամբ նախագահն ինքնուրույն համակարգում էր պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում էր զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
Նախորդ Սահմանադրության համաձայն, զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում նախագահը հայտարարում էր ռազմական դրություն և կարող էր հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին:
[b]Այլ ոլորտներում լիազորություններ
[/b]
Քաղաքացիության վերաբերյալ հարցերի ոլորտում ՀՀ նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է ՀՀ քաղաքացիություն շնորհելու և քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը, լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: ՀՀ նախագահը պարգևատրում է ՀՀ շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ, բարձրագույն դասային աստիճաններ:
[b]Երբ է նոր նախագահը ստանձնելու իր պաշտոնը
[/b]
Թեեւ ՀՀ նախագահի ընտրությունն արդեն տեղի է ունեցել, սակայն հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնելու է հանրապետության գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը՝ ապրիլի 9-ին: Այդ օրը կգումարվի ԱԺ հատուկ նիստ, որտեղ նախագահը հանդես կգա ժողովրդին ուղղված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Նմանատիպ նյութեր
1541 դիտում
11:53 23-03-2018
Ապրիլի 9-ից 17-ը նախագահը և վարչապետի պաշտոնակատարը երկրի կառավարման լիազորություններ չեն ունենա. «Ժողովուրդ»
1538 դիտում
18:40 22-10-2014
Հովիկ Աբրահամյանը պատրաստ է համայնքի ղեկավարներին լայն լիազորություններ տալ
903 դիտում
10:52 21-10-2015
Սլովենիայի խորհրդարանը լիազորություններ է տվել բանակին՝ սահմանին գաղթականների հոսքը վերահսկելու համար
Այս բաժնից
1237 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4705 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած