1571 դիտում
18:40 22-10-2014
Հովիկ Աբրահամյանը պատրաստ է համայնքի ղեկավարներին լայն լիազորություններ տալ
"Դեռ տարիներ առաջ ես կողմ եմ եղել տարածքային համաչափ զարգացմանը եւ կողմ ապակենտրոնացմանը` լիազորությունները դեպի համայնքեր: Դա բոլորը գիտեն":
Այս մասին այսօր ԱԺ –ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` արձագանքելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին: Վերջինս առաջարկում էր Երեւանում ծախսվող գումարները կրճատել եւ ուղղել նաեւ մարզային այլ քաղաքներ: "Այո, ես գտնում եմ, որ մենք լրացուցիչ հնարավորության առկայության պայմաններում պետք է ուղղենք գյուղական քաղաքային համայնքների զարգացմանը եւ դա շատ կարեւոր է: Ես նկատի ունեմ նաեւ` լիազորությունները: Խոսքը միայն ֆինանսի մասին չէ: Եթե մեր համայնքի ղեկավարները պատրաստ են լայն լիազորություններ իրականացնել` ես պատաստ եմ որոշ լիազորությունները տեղափոխել համայնքներ: Ինչքան կարողանանք, լիազորությունները տեղափոխենք համայնքեր, այնքան նրանք մեր ժողովրդի խնդրին կտան լուծում, որովհետեւ իրենք են իրենց համայնքի ղեկավարին ընտրում եւ իրենց ավելի հեշտ է համայնքի ղեկավարի հետ խնդիրը լուծել, քան հասնել մարզկետնրոն, մարզպետարան կամ այլ համապաատասխան մարմին՚,- ավելացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Միաժամնակ ավելացրեց, որ դրա համար ժամանակ է պետք եւ մեծ գումարներ:
Նմանատիպ նյութեր
1706 դիտում
14:51 22-04-2014
Հովիկ Աբրահամյանը պատրաստակամ է խնդիրները լուծել և բարձրացված հարցերին լիարժեք լուծում տալ. Արծվիկ Մինասյան
Այս բաժնից
961 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1018 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
703 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը