Սլովենիայի խորհրդարանը լիազորություններ է տվել բանակին՝ սահմանին գաղթականների հոսքը վերահսկելու համար
Սլովենիայի խորհրդարանը հավանության է արժանացրել օրինագիծը, որը երկրի բանակին լիազորություններ է շնորհումԽորվաթիայի հետ սահմանին հազարավոր միգրանտների հոսքը վերահսկելու հարցում, հաղորդում է BBC-ն:
Բանակը կհսկի 670 կմ երկարության արգելապատնեշը: Նոր օրենքով զինվորականները իրավունք ունեն սահմանը խախտող միգրանտին հանձնել ոստիկանությանը:
Ավելի վաղ բանակը կարող էր միայն տեխնիկական աջակցություն ցուցաբերել ոստիկանությանը: Սկովենիայի խորհրդարանը մտադիր է նաև դիմել Եբրամիությանը՝միգրանտների ճգնաժամի լուծման համար ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով: