211652_close_icon
views-count40465 դիտում article-date 11:13 26-02-2018

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրի քաղաքում բախվել են Mercedes-ները. կան վիրավորներ. Ոստիկանությունը պարզում է խորհրդավոր «07»-ի տվյալները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում բախվել են Գյումրի քաղաքի Տոլստոյի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Գևորգ Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 05 OM 050 համարանիշի և Շիրակի մարզի Զորակերտ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Ռուդիկ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 34 RD 776 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հակոբյանը և Ռ. Հարությունյանն ու նրա ուղևոր՝ Արփիկ գյուղի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանափակել տարածքը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ունեն օպերատիվ տեղեկություններ, որ վթարի մասնակից է եղել նաև ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենա։ Այդ տեղեկությունը իրավապահները պարզում են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր