211652_close_icon
views-count11437 դիտում article-date 12:02 07-05-2015

Ոստիկանությունը պարզում է, թե ով է եղել խորհրդավոր ավտովթարի հեղինակը. վիրավորներից մեկը, իմանալով քննիչի այցի մասին, հիվանդանոցից հեռացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 երիտասարդ տղա: Հիվանդանոց մեկնած ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված երիտասարդները հանդիսանում են Երևանի բնակիչներ, 21-ամյա Համլետ Հայրապետյանը և 22-ամյա Ալբերտ Գրիգորյանը, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Տիգրան Պետրոսյան փողոցի 48 շենքի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է նաև, որ Hyundai մակնիշի 34 FR 530 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կանաչապատ գոտում գտնվող ծառին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե նրանցից ով է եղել վարորդը: Ի դեպ, Ա. Գրիգորյանը, երբ իմացել է, որ հիվանդանոց է ժամանել քննիչը, այնտեղից հեռացել է, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել են գարեջրի կիսադատարկ շշեր, հաց և երշիկեղեն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Հայրապետյանը սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Ա. Գրիգորյանը նույնպես ուսանող է և թե որ ԲՈՒՀ-ում է սովորում, ոստիկանությունը պարզում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր