211652_close_icon
views-count15218 դիտում article-date 00:29 19-10-2014

Խոշոր ավտովթար Երևանում. ոստիկանությունը պարզում է խորհրդավոր ավտովթարի հեղինակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մյասնիկյան պողոտայում, ջրաշխարհի հարևանությամբ Volkswagen մակնիշի 22 RМ 522 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է էլեկտրասյանը ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները: Նախնական տվյալներով VOLKSWAGEN մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.800.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 41.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր