36968 դիտում
21:42 13-07-2015
Խոշոր հրդեհ Երևանի Արաբկիր վարչական շրջանում. հայտարարվել է հրդեհի ԲԻՍ 1 աստիճան. հրդեհի վայր է ժամանել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 13-ին, ժամը 19:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Քեռու փողոցի տներում և դրան հարակից խոտածածկ տարածքներում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 5,15, 7 հրշեջ-փրկարարական ջոկատները և տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան:
Ֆոտոլագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին հրշեջները, բնակիչների ուժերով կրակի տարածումը կանխվել է, որոշ տեղեր էլ բնակիչները հենց իրենց ուժերով են պայքարել կրակի դեմ:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, 1-03 շտապօգնության բրիգադները, գազի գրասենյակի և էլեկտրացանցի աշխատակիցները:
Նշված վայր է ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ում հանձնարարականով նշված տարածքում էլեկտրաէներգիան ժամանակավորապես դադարեցվեց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչները հակասական բաներ էին ասում. մեկն ասում էր, որ հրշեջները ժամանել են 20 րոպե ուշացումով, մեկն ասում էր 40, մեկը` 50, մեկն էլ, թե` մեկուկես ժամ ու այդպես էլ պարզ չդարձավ, թե հրշեջները ինչքան ժամանակում են ժամաենլ հրդեի վայր, մինչդեռ ՏԿԱԻ ՓԾ-ից հայտնում են որ կանչը ստանալուն պես` հրշեջները օպերատիվորեն ժամանել են:
Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքները պատրաստ լինելուց հետո:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+