Ավստրիայի խոշոր գազատարի հատվածում պայթյուն է որոտացել. կա 1 զոհ, բազմաթիվ վիրավորներ
Ավստրիական Ստորին Ավստրիա երկրամասում գտնվող խոշոր գազատարի հատվածում պայթյուն է որոտացել, հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42319795]BBC[/url]-ն:
Ոստիկանության տվյալներով, պայթյունի արդյունքում զոհվել է 1 մարդ, առնվազն 18-ը վիրավորվել:
Նշվում է, որ պայթյունը որոտացել է Վայդեն ան դեր Մարխ կոմունայում, որը գտնվում է մայրաքաղաք Վիեննայից 45 կմ հեռավորության վրա առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 08:45-ին, ինչից հետո հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայրում աշխատող ոստիկաններից մեկի խոսքով՝ գազատարը և այն շրջապատող տարածքը փակ են։